00:00:00

«Քեֆ անողին քեֆ չի պակսի». ՀՀԿ-ականները ԱԺ-ում խմում էին. «Ժողովուրդ»

13:58, 08 հունիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ-ական պատգամավորների համար առանձնահատուկ օր էր: Նախկինում միայն Սերժ Սարգսյանին հաճոյանալու և ՀՀԿ-ին օգնելու համար էին  կոճակ սեղմող պատգամավորները երկար մնում խորհրդարանում, իսկ երեկ էլ ստիպված էին այդպես վարվում արդեն Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու համար: Սակայն այդ նույն գործարարներն ու կոճակ սեղմողներն իրենց համար զբաղմունք էին գտել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վաղ առավոտից մեծ թվով պատգամավորներ իրենց օրը սկսեցին և ավարտեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանի աշխատասենյակում, ում տանն էլ նաև օրեր առաջ հավաքվել էին արդեն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եվ ընդմիջումից ընդմիջում Արայիկ Գրիգորյանի սենյակակիցներն այնտեղից դուրս էին գալիս ալկոհոլ օգտագործած վիճակում: Ի դեպ, Գրիգորյանը միանգամից երեք սենյակ է զբաղեցնում երկրորդ հարկում: Միջանցքի վերջում Գրիգորյանի հյուրերը երեկ մեծ թիվ էին կազմում՝ Աշոտ Արսենյան, Արկադի Համբարձումյան, Նահապետ Գևորգյան, Արտակ Սարգսյան և այլք: Ընդ որում՝ ընդմիջումից ընդմիջում նրանք չէին փոխվում: Եվ այդ նույն մարդիկ մինչև վերջ մնացին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու համար»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր