00:00:00

Նոր իշխանությունների մեջ «վեճ» կա, նաև՝ գաղափարական. «Իրատես»

13:50, 08 հունիս 2018 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նոր իշխանություններում «վեճ» կա ոչ միայն «կենցաղի» մասով՝ կառավարության անդամներին սպասարկող մեքենաների, դրանց համարանիշների, էկոնոմկլասով, թե «թիվ մեկ բորտով» թռչելուն առնչվող, այլև գաղափարական։ Վերջինս առավել սուր է դրսևորվում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների և քաղաքացիական հատվածի միջև. ասում են` վերջիններիս ոչ բոլոր սպասելիքներն են արդարացել։ Բանավեճն իշխանական թևերի միջև սկսվել է դեռ միտինգների օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ մեջբերումներ է արել Մարիա Զախարովայից, և քաղաքացիական սեկտորը ներքին քննարկումների ժամանակ իր զարմանքն է հայտնել այդ առնչությամբ, Նիկոլը բացատրել է, որ դա խիստ անհրաժեշտ մոտեցում է Ռուսաստանի մասով. «Եվ հետո՝ Պուտինն էլ հավերժ չէ. այսօր այդպես է պետք»»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր