00:00:00

Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուն կողմ քվեարկած ԲՀԿ-ականը մերժում է ստացել Փաշինյանից․ «Ժամանակ»

13:20, 08 հունիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ դառնալու հավակնություններ ունի Սիսիանի նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան՝ Կարեն Համբարձումյանը: Նման հավակնություններ ուներ նաեւ «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Մերուժան Սիմոնյանը, սակայն վարչապետ Փաշինյանը դեմ էր եղել այդ թեկնածությանը՝ պատճառաբանելով, որ Սիմոնյանը կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուն: Համբարձումյանը անցյալ տարի առաջադրվել էր Սիսիանի քաղաքապետի թեկնածու, բայց որպես թեկնածու չմասնակցեց ընտրությանը՝ ինքնաբացարկ ներկայացնելով: Սյունիքի մարզը եւս հանձնվել է ԲՀԿ-ին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր