00:00:00

Գագիկ Բեգլարյանը ևս դուրս կգա ՀՀԿ-ից. Նա համակարգում է նոր կուսակցության ստեղծման աշխատանքները. «Փաստ»

13:43, 07 հունիս 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկայում նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ի հայտ են գալիս նոր կուսակցություններ ստեղծելու տրամադրվածություններ: Մասնավորաբար, «Փաստ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, նոր կուսակցություն է հիմնադրելու «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանը, ով փորձում է իշխանափոխությունից հետո էլ դուրս չմնալ ներքաղաքական զարգացումներից: Նույն աղբյուրի համաձայն՝ կուսակցության ստեղծման նախապատրաստական աշխատանքները Հայաստանում համակարգում է Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Վերջինս առաջիկայում կհայտարարի Հայաստանի հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին: Առերևույթ դա կլինի այս օրերին գործարար ՀՀԿ–ականների անկուսակցականացման «շքերթի» շարունակություն, իսկ իրականության մեջ՝ նոր կուսակցության ստեղծման նախապատրաստություն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր