00:00:00

Ադրբեջանում մոտ 40 մարդ է ձերբակալվել դպրոցական համազգեստի պատճառով բողոքի ակցիաներից հետո

23:19, 12 հոկտեմբեր 2026 Աշխարհ

 

 

Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցական համազգեստ կրելու նոր կանոնների դեմ բողոքի ակցիաների պատճառով:

Ըստ տեղական լրատվամիջոցների, որոնք հղում են անում երկրի ՆԳՆ-ին, բողոքի ակցիաների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ հասարակական կարգի խախտման կամ նման գործողություններին ակտիվ մասնակցության հանգեցրած գործողությունների կազմակերպման հոդվածով:

Գերատեսչությունը տեղի ունեցածն անվանել է "հասարակական կարգի կոպիտ խախտման դեպքեր", որոնք տեղի են ունեցել "միասնական դպրոցական համազգեստի ներդրման սահմանված կանոնների կատարմանը խոչընդոտելու կապակցությամբ":

Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի կառավարությունը ընդունել է "պետական հանրակրթական հաստատությունների աշակերտների համազգեստի նկարագրման" որոշումը, որի համաձայն՝ "չի թույլատրվում հագուստի տարրերի օգտագործումը, որոնք խախտում են հաստատված դպրոցական համազգեստի միատեսակությունը եւ չեն համապատասխանում Հանրակրթության աշխարհիկ բնույթի սկզբունքին":

Կառավարության հոկտեմբերի 6-ի մեկ այլ որոշում վերաբերում էր հանրակրթական դպրոցների ուսուցիչների արտաքին տեսքին ներկայացվող պահանջներին և նախատեսում էր "բիզնեսի ոճի և կրթության աշխարհիկության սկզբունքի պահպանում":

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հոկտեմբերի սկզբին սոցցանցերում սկսել են տարածվել տեսագրություններ, որոնցում, ենթադրաբար, պատկերված են կոնֆլիկտներ՝ հիջաբով աղջիկներին դասերին թույլ չտալու պատճառով։

Հոկտեմբերի 9-ին հայտնվել են Բաքվի դպրոցներից մեկի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի տեսագրությունները։ Հոկտեմբերի 12-ին դպրոցներում բողոքի ցույցերը շարունակվել են, մասնավորապես՝ սոցցանցերում հրապարակված գրառումներից մեկում երևում է, թե ինչպես են ակցիայի մասնակիցները կոտրում դպրոցի դռները:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Բաքվի Գարադաղի շրջանում հրկիզվել է միջնակարգ դպրոցների տնօրեններից մեկի ավտոմեքենան: Հաղորդվում է հոկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանում Instagram և TikTok սոցիալական ցանցերի հասանելիության հետ կապված խնդիրների մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր