00:00:00

Ինչու՞ բարեկամ ֆրանսիայի նախագահ Մակրոնը և նրա քաղաքական գործընկեր Շառլ Միշելը համոզեցին Նիկոլին՝ Պրահայում հրաժարվել հայկական Արցախից․ Զաքարյան

19:08, 12 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը հարց է բարձրացնում՝ Հայաստանի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունեցող Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»։

 

Զաքարյանն, անդրադառնալով նաև Ֆրանսիայում զարգացումներին, գրել է․

 

«Reuters-ի տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի աջակողմյան ուժերի առաջնորդ Մարի Լը Պենը և ձախ ուժերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը 2027թ. նախագահական ընտրություններին ընդառաջ հրապարակված նոր հարցման համաձայն՝ առաջ են անցնում մյուս թեկնածուներից։

 

Ըստ հարցման՝ ընտրությունների առաջին փուլում Լը Պենն առաջատարն է՝ ստանալով ընտրողների 35–37%-ի աջակցությունը։ Իսկ Մելանշոնը երկրորդ փուլ է անցնում բոլոր սցենարների դեպքում։

 

Կանխատեսումների համաձայն՝ երկրորդ փուլում Լը Պենը զգալի առավելությամբ կհաղթի Մելանշոնին։ Սակայն սա դեռ ամբողջ պատկերը չէ:

 

Գործող նախագահ Մակրոնի քաղաքական թիմի անդամները թեկնածուի հարցում միասնական չեն։ Կենտրոնամետ դաշինքի մի մասը հակված է աջակցելու Գաբրիել Ատալին, մյուս մասը՝ Էդուարդ Ֆիլիպին, իսկ որոշ մասն էլ ընդհանրապես քննարկում է սոցիալ-դեմոկրատական թեկնածուին աջակցելու հնարավորությունը:

 

Կենտրոնամենտների ճամբարում այս պահին հիմնական հարցն այն է, թե կկարողանա՞ն արդյոք միասնական թեկնածու առաջադրել։

 

Հ.Գ.

 

Հայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը. «Ինչու՞ բարեկամ ֆրանսիայի նախագահ Մակրոնը և նրա քաղաքական գործընկեր, ֆրանսախոս Շառլ Միշելը համոզեցին ապազգային ու հակապետական քաղաքականության հեղինակ Նիկոլին՝ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում հրաժարվել հայկական Արցախից: Ի՞նչ շահեց դրանից Մակրոնը (կամ Ֆրանսիան)՝ աջակցելու փոխարեն քանդելով հայ ժողովրդի ամենանվիրական ձեքբերումն ու նսեմացնելով հայկական քաղաքականությունը»:

 

Միևնույն է՝ այդ կերպ Հարավային Կովկասում ՌԴ դեմ երկրոդ ճակատ չբացեցին, ՌԴ-ին Կովկասից չհեռացրեցին, Ուկրաինայում չհաղթեցին, Սյունիքից ուրան չստացան, կոմունիկացիաներում չկան...ընդամենը հազարամյա Արցախը զոհաբերեցին ու անդառնալի վնաս պատճառեցին հայ Ժողովրդին: Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ իմ կողմից շատ սիրելի ու բարեկամ ֆրանսիացիների նախագահի ջանքերով ու նրա հայացքի ներքո, Հայաստանի ոչ բարով որևէ ղեկավար կարող է հրաժարվել Արցախից ու արցախյան հարցից...»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր