Վերջին մի քանի օրվա ընթացքում անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով խափանվել է «Яндекс»-ի երեք տվյալների կենտրոնների աշխատանքը։
Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ տվյալների կենտրոնների այլ օպերատորներ արդեն սկսել են պաշտպանական սարքավորումներ ձեռք բերել՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումներից պաշտպանվելու համար։
«Այս պահին զգալի ծավալի սարքավորումներ պատվիրելն ու ակնկալել, որ դրանք կմատակարարվեն մինչև տարեվերջ, անիրատեսական է։ Հետևաբար, եթե «Яндекс»-ի ենթակառուցվածքը վնասվել է, ընկերության համար դժվար կլինի վերականգնել նախկին հզորությունները»,-նշել է էլեկտրոնիկա արտադրող Fplus ընկերության ներկայացուցիչը։
ՌԴ օգտատերերը հայտնում են «Яндекс»-ի ծառայությունների աշխատանքի խափանումների մասին։
Խափանումներ են արձանագրվել «Яндекс»-ի մի շարք ծառայություններում, այդ թվում՝ «Яндекс Пэй», «Яндекс Почта», «Яндекс Go» և «Яндекс Про» հարթակներում։
Խնդիրներ են գրանցվել նաև այլ հավելվածներում, այդ թվում՝ Wildberries, «Кинопоиск» և Rutube։
Միևնույն ժամանակ, «Яндекс» որոնողական համակարգի աշխատանքը վերականգնվել է։
