00:00:00

Վաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը

14:19, 12 հոկտեմբեր 2026 Հասարակություն

Հոկտեմբերի 13-ին՝ Սուրբ Անանիա առաքյալի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը:

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ և մասունքը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամը՝ 16:00:

«Բոլորին հրավիրում ենք մասնակցելու Սուրբ Պատարագին և ստանալու սուրբ մասունքի օրհնությունները»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր