«Գերմանիայի հետախուզության նախկին պետը լրտեսել է ի օգուտ Ադրբեջանի։ Մի քանի օր է այս լուրցը ցնցում է Գերմանիան և ամբողջ Եվրոպան։ Խավիարային դիվանագիտության շրջանակներում Ադրբեջանը կաշառել է տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների, Եվրախորհրդարանի պատգամավորների։ Ադրբեջանական laundromat-ով 2.9 մլրդ ԱՄՆ դոլար է ուղղվել արևմտյան քաղաքական գործիչներին կաշառելու համար։ Սրան ավելացնենք նաև տարբեր լոբբիստական ընկերությունների միջոցով ֆորմալ առումով ծախսված միլիոնները․․․ Այո, Ադրբեջանը փող չէր խնայում տարատեսակ «ծառայություններ» և տեղեկություններ ստանալու համար։Բայց ո՞վ կհանդգնել մտածել, որ այդ գայթակղությանը չէր դիմանա Գերմանիայի գլխավոր հետախույզը։