Ռուսաստանում լայնածավալ խափանում է․ խնդիրներ են նկատվում առաքման ծառայությունների, սրճարանների, խանութների, առցանց կինոթատրոնների և այլ ծառայությունների կայքերում ու հավելվածներում։
Խափանումների մասին հայտնել է նաև Պուլկովո օդանավակայանը։
«Յանդեքս»-ի որոշ ծառայություններ անհասանելի են օգտատերերի համար՝ Վլադիմիրում գտնվող տվյալների կենտրոնին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով։ Տվյալների կենտրոնն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը։
Ենթակառուցվածքը վնասվել է, տուժածներ չկան։ Համապատասխան ծառայություններն աշխատում են հետևանքները վերացնելու ուղղությամբ։