00:00:00

Սպիտակ տան թանգարանում վերարտադրել են Թրամփի ոսկեզօծ Օվալաձև աշխատասենյակը

22:47, 10 հոկտեմբեր 2026 Աշխարհ

Վաշինգտոնում թարմացրել են Օվալաձև աշխատասենյակի պատճենը Սպիտակ տան մոտ գտնվող The People’s House: A White House Experience ինտերակտիվ թանգարանում։ Ինտերիերը վերարտադրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատասենյակի ձևավորումը՝ ոսկեգույն բազմաթիվ դետալներով, զանգվածեղ շրջանակներով և դեկորատիվ տարրերով, հայտնել է The Guardian-ը։

Ջո Բայդենի վարչակազմին և նրա նախորդներին բնորոշ զուսպ ինտերիերի փոխարեն այցելուները կտեսնեն բազմաթիվ պատմական գործիչների դիմանկարներով պատեր, փորագրված շրջանակներ, ոսկեզօծ զարդարանքներ, արույրե ծաղկամաններ և դեկորատիվ առարկաներ։ Դիմանկարների շարքում են Ջորջ Վաշինգտոնը, Էնդրյու Ջեքսոնը և Բենջամին Ֆրանկլինը։ Ռոնալդ Ռեյգանը ներկայացված է երկու անգամ, դիմանկարների մեջ միակ կինը նախկին առաջին տիկին Ժաքլին Քենեդին է։

 

Սենյակում տեղադրել են նաև նախագահ Թեոդոր Ռուզվելտի կիսանդրին, գրքեր, երկու հայելի և ԱՄՆ Անկախության հռչակագրի պատճենը։

Թանգարանը կառավարվում է Սպիտակ տան պատմական ժառանգության ասոցիացիայի կողմից։ Ցուցադրությունը թարմացնելու համար մասնագետներն այցելել են իրական Օվալաձև աշխատասենյակ Թրամփի բացակայության ժամանակ, որպեսզի հնարավորինս ճշգրիտ վերարտադրեն դրա ձևավորումը։ Դիզայներներն օգտագործել են եռաչափ սքանավորում, դեկորատիվ տարրերն ու շրջանակները պատրաստվել են ԱՄՆ տարբեր նահանգներում և Կանադայում։ Աշխատանքը տևել է մեկ շաբաթ, դրան մասնակցել է ավելի քան 25 մարդ։

Միևնույն ժամանակ, թանգարանը հրաժարվել է նախագահի աշխատասենյակում օգտագործված իսկական տերևային ոսկեզօծումից՝ նախընտրելով հատուկ ոսկեգույն ներկ, որը պետք է ավելի լավ դիմանա այցելուների հպումներին և այլ բեռնվածությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր