00:00:00

Ռուսական դիզվառելիքի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը Մոսկվային լրացուցիչ եկամուտներ է ապահովում պատերազմ վարելու համար. Կալաս

20:14, 10 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Ռուսական դիզվառելիքի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը Մոսկվային լրացուցիչ եկամուտներ է ապահովում պատերազմ վարելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ հավելելով, որ հիմա Ռուսաստանի վրա ճնշումը թուլացնելու ժամանակը չէ, և Եվրոպան դա չի անի:

Նա հայտնել է, որ երկուշաբթի օրը ԵՄ ԱԳ նախարարները մտադիր են հաստատել պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանին ուղղված պատժամիջոցների ամենածավալուն փաթեթը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանին՝ դիզելային վառելիք մատակարարելու համաձայնության համար։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավորապես հանել էր ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր