00:00:00

Նախարարներն իրենց տեղակալների նշանակման մասին իմանում են Կառավարության կայքից. «Հրապարակ»

09:53, 10 հոկտեմբեր 2026 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտնել է՝ հունիսի 15-ի կոչից հետո ստացվել է 1141 հայտ, որոնց ուսումնասիրություններից հետո կադրային բանկում ընդգրկվել է 269 թեկնածու 29 երկրից։ Ըստ նրա՝ շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ, 7 տոկոսը՝ ոչ, ավելի քան 30-ի մասին ընդունվել են դրական որոշումներ, 16-ը արդեն նշանակվել է բարձր պաշտոններում։


Թերթի աղբյուրների տեղեկացմամբ՝ ոլորտային նախարարներն իրենց տեղակալների նշանակման մասին տեղեկանում են կառավարության կայքից, առանց նախնական իրազեկման։ Փաշինյանը չի ներկայացնում նրանց ապագա տեղակալներին։


Նույն աղբյուրների պնդմամբ՝ այս կադրային բանկով նշանակվել է նաև ԲՏԱ նախարար Դավիթ Թադեւոսյանը, որը նախկինում պետական պաշտոն չի զբաղեցրել և սկզբում պետք է փոխնախարար լիներ։ «Հրապարակ»-ը գրում է, որ Մխիթար Հայրապետյանի կոնֆլիկտից և հեռանալուց հետո նա դարձել է նախարար, իսկ նախարարությունում «զվարճանում են նրա անփորձության և անտեղյակության դրսևորումների վրա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր