00:00:00

Ռուբինյանը հաստատել է «Եկեղեցում առկա ճգնաժամ»-ի հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

13:49, 09 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին կագադրություն է ստորագրել, որով հաստատվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը»։


Հանձնաժողովը կազմված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներից։ Հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արման Եղոյանը, անդամներ՝ Էդուարդ Աղաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը, Գոռ Արշակյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր