00:00:00

Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ Էդգար Ղազարյանը չվճարվող արձակուրդի կգնա

13:13, 09 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել, որով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին չվճարվող արձակուրդ է տրամադրվել:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Է. Ղազարյանի` 2026 թվականի հոկտեմբերի 6-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդգար Ղազարյան տրամադրել չվճարվող արձակուրդ` 2026 թվականի հոկտեմբերի 19-22-ը ներառյալ»,- նշված է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր