00:00:00

Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր խաղաց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում․ Նիկոլ Փաշինյան

10:35, 09 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Ալմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր խաղաց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման գործում, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Թուրքմենբաշիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։

 

Նա նշել է, որ 2024 թվականին Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են երկու երկրների միջև պետական սահմանների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Փաշինյանի խոսքով՝ կանոնակարգը անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթն է։

 

«Փաստաթուղթը սահմանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում կղեկավարվեն Ալմա-Աթայի հռչակագրով՝ որպես հիմնարար սկզբունք», - նշել է ՀՀ վարչապետը։

 

Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերից մեկն է, նաև առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի տեքստում։ Նրա խոսքով՝ Ալմա-Աթայի հռչակագիրը հիշատակվում է Համաձայնագրի նախաբանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր