00:00:00

ԱԱԾ-ում ուրախ են. «Հրապարակ»

09:46, 09 հոկտեմբեր 2026 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ քաղաքական-հասարակական որոշ շրջանակներ քննարկում են, որ Շաքիի հայտնի իրադարձություններից հետո ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանի պաշտոնանկությունն այնքան էլ արդարացի չէր` նրան քավության նոխազ դարձրին, մինչդեռ պետք էր տուն ճամփել ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին, սակայն համակարգում նրա պաշտոնանկությունն իսկական ցնծություն է առաջացրել։

 

 

Մեր աղբյուրի փոխանցմամբ, համակարգում նրան չէին սիրում: Նա արցախցի է, 1998թ. ավարտել է ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտը, Հայաստանի ԱԱԾ է տեղափոխվել 2020թ. պատերազմից հետո եւ պաշտոնը ստացել ու առաջխաղացում է ունեցել արցախյան անվտանգության մարմինների աշխատողների մասին ներքին ինֆորմացիա վերադասին փոխանցելու շնորհիվ։ Ապա նույնն արել է նաեւ ՀՀ ԱԱԾ-ի կոլեգաների հետ կապված:

 

Ժամանակին նա եղել է «Խաչատուրովի 12 եղբայրների» կազմում․ դա մի խումբ էր, որը կազմված էր Խաչատուրովի զինվորական ընկերներից, սակայն առաջիններից մեկն է դավաճանել ընկերներին, իսկ ԱԱԾ տեղափոխվելուց հետո սկսել է աշխատել իր երբեմնի զինակիցների, այդ թվում՝ Խաչատուրովի դեմ։

 

Ասում են` հենց նա է այնպիսի նյութեր տրամադրել իրավապահներին, որոնց մասին անգամ Խաչատուրովի շատ քիչ մերձավորներն են իմացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր