Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Թուրքմենստանում առանձին զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Պեսկովը, մասնավորապես, ասել է. «Պուտինն առանձին՝ «ոտքի վրա», զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»։
Երկու երկրների ներկայացուցիչների զրույցի մանրամասների մասին Պեսկովը չի հայտնել։
Նշենք, որ Պուտինը հոկտեմբերի 8–9-ը գտնվում է Թուրքմենստանում, որտեղ մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին և Կասպիական բնապահպանական գագաթնաժողովին։ Միջոցառումներն անցկացվում են «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում՝ Կասպից ծովի արևելյան ափին։