00:00:00

Սամսա, գառան կողիկներ և փլավ․ ինչով հյուրընկալեն ԱՊՀ երկրների առաջնորդներին Թուրքմենստանում

21:54, 08 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի անունից պաշտոնական ընդունելությունը, որը կկազմակերպվի «Ավազա» զբոսաշրջային գոտում ԱՊՀ գագաթնաժողովի հյուրերի համար, ավանդական ուտեստներ և մի քանի տաք ուտեստների տարբերակ կներառի, հաղորդում է ТАСС-ը։

Հյուրերին, որոնց թվում է նաև Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը, կմատուցեն տարբեր նախուտեստներ, դրանց թվում՝ աղցաններ հորթի մսով և սաղմոնով։ Առաջին ուտեստի համար նախատեսված է ապուր՝ գառան մսով։


Ուտեստների փոփոխության ընթացքում հյուրերին կառաջարկեն Կենտրոնական Ասիայի խոհանոցներում տարածված սամսա՝ մսով, դդումով և կանաչեղենով։

Տաք ուտեստի համար հնարավոր կլինի ընտրել երեք ուտեստներից մեկը՝ սթեյք, գառան կողիկներ կամ հնդկահավի մսով փլավ։

Աղանդերի համար կմատուցեն մրգեր և պաղպաղակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր