00:00:00

Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներ

18:58, 08 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

«Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կառավարման ժամանակ կար երկու հայկական հանրապետություն, ՔՊ-ի ժամանակ՝ մեկը հանձնված է Ադրբեջանին, մյուսի նկատմամբ էլ Ադրբեջանի շանտաժն ավելանում է»,- գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշել է նաև․

«Քանի որ իշխող վարչակարգի անդամները բոլոր մեղքերի մեջ մեղադրում են շատերին, բայց ոչ երբեք իրենց, զբաղվենք հիշողության հերթական թարմացմամբ։

Իրենց առաջնորդն է ժամանակին ասել՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ։

Նույն ինքն է ասել՝ բանակցությունը իմ սեփական կետից եմ սկսում։

ՔՊ-ի ղեկավարն է ասել՝ Արցախը Հայաստան է, և վերջ։

Նա է ողջունել նոր պատերազմ, նոր տարածքներ թեզը։

Հենց նա է Շուշիում մասնակցել Արցախի նախագահի երդմնակալությանը։

Փաշինյանն է Արցախի ԱԺ պատգամավորներին հավաստիացրել, որ Պուտինն ու Լուկաշենկոն իրեն ասել են, որ նույնիսկ Ալիևն է հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի մաս։

Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո նա է խոստացել՝ Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզի իրականացում։

ՔՊ-ն է խոստացել՝ Շուշիի և Հադրութի դեօկուպացիա։

Ավելին. ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Բորելն է ասել, որ Փաշինյանն է առաջին ՀՀ ղեկավարը, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։

Հ.Գ. 2020-ի հոկտեմբերին Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի հանդիպման ժամանակ 15-20 հոգու ներկայությամբ ասել եմ՝ «մենք ձեզ ժառանգել ենք 42 հազար քառ.կմ տարածքով երկու հայկական հանրապետություն, դուք մտածեք, թե ի՞նչ եք ձեզնից հետո թողնելու սերունդներին»։

Իմ այդ խոսքերը տարիներ առաջ Աժ-ում հրապարակայնացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով ներկա էր այդ հանդիպմանը։

Ինչ էլ խոսեք,  պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր