00:00:00

Արամ Վարդևանյանն ու Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումը

15:22, 08 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը և բարեկամական խմբի անդամ Դավիթ Ղազինյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։

Արամ Վարդևանյանն ընդգծել է, որ Կատարի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների ընդլայնումն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար։ Նա նշել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության հսկայական ներուժ, որն անհրաժեշտ է լիարժեք իրացնել ու զարգացնել:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Արամ Վարդևանյանին Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Նա ընդգծել է Կատարի պատրաստակամությունը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների շարունակական ընդլայնմանն ու զարգացմանը:

Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել Կատարի հետ ձևավորված բարեկամական կապերը և կարևորել տարբեր ոլորտներում երկխոսության շարունակականությունը։ ԱԺ փոխխոսնակը հատուկ ընդգծել է երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը։ Այս համատեքստում արժևորվել է օրենսդիր մարմինների միջև պարբերական փոխայցելությունների կազմակերպումը, ինչը նոր լիցք կհաղորդի միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը և հնարավորություն կտա ավելի արդյունավետորեն համադրել ջանքերը միջազգային հարթակներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Կարևորվել է տարբեր բնագավառներում փորձի փոխանակումը, ինչպես նաև առանձնակի ընդգծվել է տնտեսական փոխհամագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր