Վարչապետի դիպլոմ չունենալն անհամատեղելի չէ վարչապետի պաշտոնի հետ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա կրկին պնդեց, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը դուստր ունի, ինչն անհամատեղելի է Կաթողիկոսի պաշտոնի հետ։
Անդրադառնալով սեպտեմբերի 27-ի օրով համերգ հեռարձակելուն՝ Փաշինյաննն ասաց, թե ստուգել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող 5-րդ ալիքն ու տեսել, որ այնտեղ էլ է եղել «տաշի-տուշի»։
«Արսեն Գրիգորյանի համերգն էր, միացնում եմ ու պարեր է, որ պարում են»,- նշեց վարչապետը։