00:00:00

Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռը․ «Հրապարակ»

10:04, 08 հոկտեմբեր 2026 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.  Մոտենում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրությունները: Դեկտեմբերին հրավիրված ՀՖՖ հերթական ժողովի ժամանակ ՀՖՖ նոր նախագահ եւ գործադիր կոմիտե է ընտրվելու:

Ինչպես հայտնի է, ֆուտբոլային ակումբները դեմ են Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելուն, եւ ինքը հունիսին տված մի հարցազրույցում հայտարարել էր, որ չի դիտարկում կրկին առաջադրվելու հարցը: Չնայած այս շրջանում լուրեր էին շրջանառվում, որ Մելիքբեկյանը «փոշմանել» է եւ հնարավոր է առաջադրվի, սակայն մենք տեղեկացանք, որ ՀՖՖ նախագահի հարցում իշխանությունն արդեն կողմնորոշվել է` ՀՖՖ նախագահ են ուզում կարգել հայկական արմատներով ֆրանսիացու` Դենիս Ջորկաեֆին, հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբորը: Դենիս Ջորկաեֆը Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոսն է, Դեսին-Շարպիո քաղաքի փոխքաղաքապետը, եղել է ՀՖՖ նախագահի խորհրդական: Բայց այստեղ լուրջ խնդիր կա` նա հայերեն չի խոսում:

Ի դեպ, շրջանառվում է նաեւ ՀՖՖ փոխնախագահի թեկնածուի անունը: Նա նախկին ֆուտբոլիստ, այժմ ՀՖՖ Ավանի տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տնօրեն Արսեն Բալաբեկյանն է, մեր տեղեկություններով, Հակոբ Սիմիդյանի ընկերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր