«Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը կալանավորվել է 2 ամսով։
Քիչ առաջ այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Տիգրան Աթանեսյանը:Ավելի վաղ հայտնել էինք, որ Դանիելյանը ձերբակալվել էր։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):