00:00:00

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը. Ալիև

10:23, 07 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

«Այս ողբերգությանն առնչված յուրաքանչյուր ընտանիքի համակողմանի աջակցություն և հոգատարություն ցուցաբերելը, նրանց ցավը կիսելը մեր բարոյական պարտքն է։ Անհետ կորած անձանց որոնումների արդյունավետությունն ուղղակիորեն կախված է ճշգրիտ տեղեկատվության ստացումից»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նկատի ունենալով 44-օրյա պատերազմը։

«Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, ստեղծի համապատասխան արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման պայմաններ։

Սա, լինելով իրավական պարտավորություն և մարդասիրական պատասխանատվություն, միաժամանակ կդառնար խաղաղության նկատմամբ հավատարմության գործնական արտահայտություն և փոխադարձ վստահության ամրապնդման ներդրում։

Մարդկային ճակատագրերին վերաբերող տեղեկատվությունը չպետք է դառնա քաղաքական պայմանների առարկա»,-ասվում է այդ երկրի նախագահի՝ անհետ կորած անձանց խնդրի լուծման գործում վստահության ամրապնդմանն ու արդյունավետ մեխանիզմների զարգացմանը նվիրված IV միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր