00:00:00

Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է․ «Հրապարակ»

08:35, 07 հոկտեմբեր 2026 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ՏԻՄ ընտրությունների քաղաքապետի թեկնածուներին է անձամբ ընտրում եւ մասնակցում ավագանու ցուցակների ձեւավորմանը, այլեւ որոշել է հատ-հատ ստուգել թեկնածուների վարկանիշները։ Տեղեկություն կա, որ քարոզարշավի վերջին նա որոշել է այցելել խնդրահարույց համայնքներ, որպեսզի քաղաքացիների հետ շփումների միջոցով անձամբ հասկանա՝ իրենց թեկնածուն ընդունելի՞ է, թե՞ ոչ։ Ասում են՝ այս լուրերից շատ անհանգիստ են հատկապես մարզպետները եւ տվյալ մարզի-համայնքի ՔՊ-ական պատասխանատուները, որոնք թեկնածուների առաջադրման «քավորներն» են, երաշխավորները, եւ եթե ինչ-որ բան այնպես չլինի, կուժն ու կուլան իրենց գլխին են ջարդվելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր