00:00:00

ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում․ «Հրապարակ»

08:26, 07 հոկտեմբեր 2026 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. Շաքիի խայտառակ դեպքը բուռն քննարկվում է նաեւ իշխող թիմում, ՔՊ-ականներից շատերի համոզմամբ էլ՝ այդ միջադեպն ամբողջությամբ հօդս է ցնդեցրել իրենց հավաստիացումները՝ ապահով սահմանների, խաղաղության եւ այլնի մասին, ուստի մեղավորներն արժանի պատիժ պետք է ստանան։Նրանք կարծում են, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը պարզապես քավության նոխազ է դարձել․ պետք է դրվի տնօրենի՝ Անդրանիկ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կապված՝ թիմում չկա միակարծություն․ նրա կողմնակիցները պնդում են, թե սահմանախախտ զինվորով պետք է զբաղվեին ԱԱԾ սահմանապահ զորքերը, նրան չսիրողները պնդում են, որ եթե բանակն իր տեղում լիներ, միջադեպ չէր գրանցվի։ Չի բացառվում, որ ԱԱԾ տնօրենը կանչվի խորհրդարան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր