Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում Թուրքմենստանում անցկացվող ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Հանդիպում չի նախատեսվում»,- համապատասխան հարցին ի պատասխան լրագրողներին ասել է Ուշակովը։
Միաժամանակ, ՌԴ նախագահի օգնականը չի բացառել, որ Պուտինն ու Փաշինյանը կարող են շփվել գագաթնաժողովի միջոցառումների ընթացքում։
«Թեև բոլոր միջոցառումների ընթացքում շփումը չի կարելի բացառել»,- հավելել է Ուշակովը։