00:00:00

Պաշտպանելու ենք մեր շահերը Հարավային Կովկասում․ ՌԴ ԱԳՆ

22:54, 06 հոկտեմբեր 2026 Աշխարհ

Ռուսաստանին պետք է, որ Հարավային Կովկասում  կայունություն լինի, «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի՝ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Մենք մեր ազգային շահերն ունենք այս տարածաշրջանում և հաստատակամորեն կպաշտպանենք դրանք։ Ռուսաստանին Կովկասն անհրաժեշտ է՝ որպես կայունության և տևական խաղաղության գոտի, և սա ասում ենք՝ ելնելով ոչ թե իդեալիստական, այլ լիովին պրագմատիկ նկատառումներից։ Այս տարածքը կենսական նշանակություն ունի մեզ համար»,- ասել է Կալուգինը։

Դիվանագետը հավելել է՝ Կովկասում կայունությունը երաշխավորում է Ռուսաստանի հարավային սահմանների անվտանգությունը և առևտրային միջանցքների անխափան աշխատանքը։

«Մենք ուզում ենք ոչ թե թույլ և արտաքին ճնշման նկատմամբ խոցելի, այլ ուժեղ հարևաններ ունենալ։ Ի վերջո, Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների հիմնարար շահերը շատ առումներով անբաժանելի են»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր