00:00:00

Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու. Փաշինյան

21:10, 06 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Ադրբեջանի զինծառայողի Նասիմի Մուսաևն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում։ Այս մասին Infocom-ի Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողի մասին։

«Մենք էլ, Ադրբեջանն էլ ունենք սահմանային պաշտպանություն. իրենց կողմից էլ է անցել, մեր կողմից էլ։ Նախ տեղանքը շատ բարդ է, երկու կողմից էլ որոնողական աշխատանքներ են տարվել մի քանի օր. դրոններով և այլն, բայց չի հայտնաբերվել։ Տարածքը բարդ է, հեշտ է պատսպարվել։ Պետք է մանրամասն քննություն արվի, հասկանալու համար, թե ինչպես է պատահել, որ անցել է»,- պատմել է Փաշինյանը:

Հարցին՝ ինչո՞ւ Շաքիի բնակիչները տեղյակ չեն եղել, որ իրենց տարածքում ադրբեջանցի զինծառայող կա, Փաշինյանը պատասխանել է, որ իրենք էլ վստահ չէին, թե նա անցել է Հայաստանի սահմանը. «Չի եղել ապացույց կամ որևէ վստահություն, որ այդ զինվորը Հայաստանի տարածք է անցել։ Ոչ ադրբեջանական կողմը, ոչ մենք չգիտեինք՝ նա որտեղ է։ Խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմը մեզ նախապես տեղեկացրել է, կատարվել են որոնողական աշխատանքներ, որի ընթացքում ամեն օր կապի մեջ են եղել Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան ծառայությունները, բայց չկար փաստ, որ զինվորն անցել էր Հայաստանի տարածք»։

Փաշինյանի խոսքով՝ այժմ իրենք գիտեն՝ որ հատվածից է ներթափանցել, բայց խոսքը տասնյակ կիլոմետրերի մասին է։

Արդյո՞ք քննարկվել է դիվերսիայի վարկածը, Փաշինյանն ասել է. «Դեռ փաստ չէ, այդ զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է։ Ադրբեջանում էլ է քրեական գործ հարուցվել, բայց մեր քրեական գործով ընթացարգերը տեղի են ունենալու Հայաստանում»։

Հարցին՝ այսինքն՝ նա պատիժը կկրի՞ Հայաստանում, Փաշինյանն ասել է. «Այո, ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում: Մեր քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում։ Քննություն է գնում, հիմա ինքը կալանքի տակ է:

Դրանք տարբեր թեմաներ են, նախկինում էլ այսպիսի իրավիճակներ եղել են, մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից»։

Խոսելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր գերիների հետ ադրբեջանզի զինծառայողի հնարավոր փոխանակման մասին՝ վարչապետն ասել է. «Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք: Վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորը ներթափանցել էր Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել տանտիրուհուն: Դեպքը տեղի էր ունեցել կնոջ երկու երեխաների ներկայությամբ: Զինծառայողը պատանդ էր վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները: Նասիմի Մուսաևը կալանավորվել է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր