00:00:00

Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

20:03, 06 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Հայաստանը փորձում է Շիրակում գտնվող ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։


Նա նշել է, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչները փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես Մոսկվան է նախաձեռնել Հայաստանում ռուսական ռազմաբազայի շարունակական ներկայության հեռանկարների քննարկումը։

«Բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդելու փորձերը տեղավորվում են ժամանակակից հայկական քաղաքական մտքի տարօրինակ օրինաչափության մեջ։ Երևանի իշխող վերնախավը հաճախ ակնկալում է, որ ամենակարևոր որոշումները կայացվեն արտաքին խաղացողների կողմից», - ասել է Կալուգինը։ս

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր