00:00:00

Մենք թույլ չենք տալու, որ Ադրբեջանցի զինծառայողը արտահանձնվի․ Տիգրան Աբրահամյան

18:41, 06 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

 

 

Մենք թույլ չենք տալու, որ Ադրբեջանցի զինծառայողը արտահանձնվի, մենք Բաքվում գերիներ ունենք և հետևողական ենք լինելու, որ նա օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրի, ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը 2 ամսով կալանավորվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր