00:00:00

Վահագն Խաչատուրյանը և Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր

18:22, 06 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Մայքլ Մավրոսին։

Նախագահը շնորհավորել է դեսպանին և Կիպրոսի ժողովրդին՝ ընդգծելով Հայաստանի և Կիպրոսի միջև ձևավորված պատմական բարեկամությունն ու փոխադարձ համերաշխությունը։ Նա կարևորել է Կիպրոսի՝ որպես Հայաստանի վստահելի գործընկերոջ դերը և շնորհակալություն հայտնել դժվարին ժամանակներում ցուցաբերված շարունակական աջակցության համար։

Դեսպան Մայքլ Մավրոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների հետագա խորացման և համագործակցության նոր ուղղությունների զարգացմանն ուղղված իր պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։ Կողմերը կարևորել են համագործակցության զարգացումը քաղաքական, տնտեսական, կրթական և այլ ոլորտներում՝ ընդգծելով առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր