«Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք՝ կարմիր գծերը կհատեք՝ դրան համապատասխան պատասխան կստանաք»,- Աժ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։
Նա հորդորեց դահլիճը չօգտագործեն այնպիսի հայտարարությունների համար, որի համար չպետք է պատասխան տան։
«Պարոն Ռուբինյան, էս ամեն ինչը ձեր վրա է, կեղծ բարեկրթույան ու, ընդհանրապես, ինչ կատարվում է, պատսխանատվությունը ձեր վրա է»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Անդրադառնալով Շաքիի դեպքերին՝ Գևորգյանը հայտարարեց, որ այն կարմիր գիծ է հայաստանի անվտանգության համար, իսկ ՔՊ-ն բերել է Եկեղեցու կեղծ հակասահմանադրական օրակարգից է խոսում։
«Բայց ունեք ազգային անվտանգության, մեր սահմանների պահպանության օրակարգ, իսկ ձեր պաշտոնյաները զբաղված են այլ բաներով։ Փորձեք ձեր պաշտոնյաներին տեղ հասցնել, որ էս ժողովուրդը, ազգը հենց այնպես օդից իջած չէ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
ՔՊ-ական պատգամավորները տեղից Գևորգյանին հորդորեցին չգոռալ։
«Գոռում եմ, որովհետև դուք էլ եք այստեղից գոռում, ինչքան կգոռաք, այնքան կգոռանք, կարմիր գիծ կհատեք, մենք էլ կհատենք, անպատասխանատու կգտնվեք, դրա պաստասխանը հաստատ կստանաք»,-արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը։