00:00:00

Դեռ պետք է պարզվի՝ ադրբեջանցի զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել ՀՀ տարածքում. դասալի՞ք է, թե՞ մոլորվել է. Ռուբինյան

13:52, 06 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Դեռ պետք է պարզվի, թե ադրբեջանցի զինծառայողն ինչ պայմաններում է հայտնվել Հայաստանի տարածքում. դասալի՞ք է, թե՞ մոլորվել է, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ենթադրում եմ՝ դասալիք է։ Բայց ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, որովհետև եթե դիվերսիա լիներ, ադրբեջանական կողմը հայկական կողմին նախապես չէր տեղեկացնի, թե՝ գիտեք, մեր մոտից զինծառայող է կորել, կարո՞ղ է ձեր մոտ է հայտնվել»,-ասաց Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ լավ լուրն այն է, որ գործ չունենք ադրբեջանական կողմից դրդված ներխուժման հետ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր