00:00:00

Նարեկ Կարապետյանի մի նախադասությունից Ռուբինյանը հունից դուրս եկավ

13:24, 06 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալու համար ամբիոնին մոտեցավ Նարեկ ԿԱրապետյանը։ Արձագանքելով Ռուբեն Ռուբինյանի՝ Սամվել Կարապետյանի հայարենի գիտելիքները ստուգելու համար շարադրություն գրելու առաջարկին, Կարապետյանն ասաց.

«Շարադրության հետ կապված. Ձեր հետ ի՞նչ շարադրություն գրենք։ Ասենք դուք ձեր սաղ կյանքը թուրքերենից շարադրություն եք գրել։ Թուքրերը տվել են, դուք գրել եք շարադրությունը»։

ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանը հունից դուրս եկավ, ասաց՝ Կարապետյանն անպատասխանատու հայտարարություն է անում։ Նրան սկսեցին հակադարձել  ու արձագանքել դահլիճից։

 

«Չխառնեք ըստեղ ոչ մի բան, չխառնեք ստեղ հանկարծ, լռություն, լռություն»,-Նիկոլ Փաշինյանին բնորոշ ոճով ցուցամատը թափ տալով բղավում էր Ռուբինյանը։

Բանը հասավ նրան, որ նա անջատեց Նարեկ Կարապետյանի խոսափողն ու ինքը մոտեցավ ամբիոնին ելույթ ունենալու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր