00:00:00

ՀՀ պատվիրակությունը դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր տեսակներով և դրսևորումներով

09:50, 06 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Միջազզգային ահաբեկչության դեմ պայքարին նվիրված միջոցառումներ» օրակարգային կետի ներքո ՀՀ պատվիրակությունը միանշանակ դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր տեսակներով և դրսևորումներով՝ ընդգծելով միջազգային իրավունքի, այդ թվում մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի սկզբունքների վրա հիմնված արդյունավետ միջազգային համագործակցության կարևորությունն ունիվերսալ և տարածաշրջանային ձևաչափերում: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։

 

ՀՀ պատվիրակությունն ընդգծել է, որ հակաահաբեկչական միջոցառումները պետք է ուղղված լինեն իրենց հիմնական նպատակին և քաղաքական շահարկումների գործիք չդառնան:

 

Վերահաստատվել է ՀՀ հանձնառությունն՝ աջակցելու ահաբեկչական փոփոխվող վտանգների դեմ կոլեկտիվ ջանքերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր