«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ Այդ մասին հայտնում է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք՝ ըստ ՔԿ-ի՝ Մինասյանը մեղադրվում է «ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, ավելի վաղ նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման»։