00:00:00

«Իրավունք». «Չթպրտա եւ ոչ ոք». Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում

08:30, 06 հոկտեմբեր 2026 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրերին հայտնի դարձավ, որ Սասուն Միքայելյանի սանիկը՝ Հրազդանի Ջրառատ թաղամասի պատասխանատու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Կոտանյանը, ձերբակալվել է։

Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և խարդախությանն օժանդակելու համար։

ՔՊ աղբյուրների փոխանցմամբ Միքաելյանը վերջին շրջանում շատ ինքնագոհ է ներկայանում, իբր ոչ ինքը , ոչ էլ առավելեւս համայնքապետի թեկնածու որդին ոչ մի հարց չունեն, ինչը հունից սկսել է հանել Փաշինյան։

Ասում են՝ չի բացառվում , որ սրանով պայմանավորված լինի, Միքաելյանի շրջանապատի նկատմամբ կանտրոլը, այդ կերպ Փաշինյանը փորձում է ապացուցել, որ ինքը ցանկացած պահի կարող է խնդրի ստեղծել անխտիր բոլորի համար, նենց որ չթպրտա եւ ոչ ոք։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր