Արևմտյան երկրները Վրաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում կդիտարկեին որպես «բուֆերային գոտի», ինչպես Ուկրաինան, եթե Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը թույլ չտար դա անել։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, փոխանցում է ТАСС-ը։
«Հավանաբար, եթե չլիներ մեր սկզբունքային դիրքորոշումը և այն քաղաքականությունը, որն այսօր վարում է «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան»-ը, ցավոք, մենք ևս նույն ճակատագրին կարժանանայինք», - ասել է քաղաքական գործիչը։