00:00:00

Պեսկով․ Կիևում դեսպանատների տարհանման որոշումը չի ազդի ռուս զինվորականների գործողությունների վրա

14:32, 05 հոկտեմբեր 2026 Աշխարհ

«Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է, իսկ ռուս զինվորականները կատարում են իրենց աշխատանքը։ Կիևից օտարերկրյա պետությունների կողմից իրենց դեսպանատները տարհանելու կամ չտարհանելու որոշումը չի ազդի դրա վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հարցին՝ արդյո՞ք եվրոպացի դիվանագետները անտեսում են Մոսկվայի նախազգուշացումները և իրենց վրա են վերցնում հնարավոր հետևանքների պատասխանատվությունը, Պեսկովը պատասխանել է․ «Անշուշտ, այդպես է»։

«Որոշումը այն երկրների իրավասության ներքո է, որոնք Կիևում ունեն իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Մեր զինվորականները շարունակում են իրենց աշխատանքը», -եզրափակել է Պեսկովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր