00:00:00

Քննարկվել են ՀՀ-ի և Խորվաթիայի միջև առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

10:01, 05 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության տնտեսական հարցերի և զարգացման համագործակցության գլխավոր տնօրինության տնօրեն Իրենա Ալայբեգի հետ: Այդ մասին տեղեկացնում է Պրահայում ՀՀ դեսպանությունը:

Դեսպան Հովակիմյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացիկ դինամիկան և արտահանման դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով ԵՄ կողմից Հայաստանին առևտրային ինքնավար միջոցներ տրամադրելու վերաբերյալ ընդունված կարգավորման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորություններն ու հեռանկարները:

Դեսպան Հովակիմյանը հանդիպել է նաև Խորվաթիայի Տնտեսական պալատի բիզնեսի միջազգայնացման կենտրոնի տնօրեն Սիլվա Ստիպիչ Կոբալյիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների տնտեսական կապերն աշխուժացնելու և բիզնես համագործակցությունը խորացնելու հնարավորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր