Անատոլի Կաշպիրովսկու հուղարկավորությունը կանցկացվի փակ ձևաչափով, իսկ նրա թաղման վայրը ընտանիքը չի հրապարակելու։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Կաշպիրովսկու մերձավոր շրջապատից։
«Հուղարկավորությունը կանցկացվի փակ ձևաչափով», — գործակալությանը հայտնել է Կաշպիրովսկու այրու ազգականը։ Նա տեղեկացրել է, որ հոգեթերապևտի մարմինը չեն դիակիզելու։