Չենք կարծում, որ TRIPP-ը կարող է էական խնդիրներ ստեղծել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք չենք կարծում, որ TRIPP երթուղին կամ որևէ այլ երթուղի կարող է էական խնդիր ստեղծել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար։ Սա վերաբերում է նաև Անակլիային»,–նշել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը 2020 թվականից ի վեր աճել է յոթ անգամ, ինչի հետևանքով առաջացել է նոր ենթակառուցվածքների և երթուղիների դիվերսիֆիկացիայի անհրաժեշտություն։
«Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը զգալիորեն աճել է, այնքան, որ օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել դիվերսիֆիկացնելու երթուղիները։ Մենք չենք կարծում, որ TRIPP երթուղին կամ որևէ այլ երթուղի կարող է էական խնդիրներ ստեղծել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար»։