00:00:00

Փոխվարչապետ Խաչատրյանը և ԶՖԳ տարածաշրջանային տնօրենը մտքեր են փոխանակել համագործակցության երկկողմ օրակարգի վերաբերյալ

20:17, 02 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև երկրորդ տարեկան խորհրդակցությունների շրջանակում Հայաստանում գտնվող՝ ԶՖԳ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ռիմա Լը Կոգիկի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից:

Հանդիպման մեկնարկին փոխվարչապետը շնորհավորել է ԶՖԳ նորանշանակ տարածաշրջանային տնօրենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով ՀՀ-ԶՖԳ արդյունավետ փոխգործակցության շարունակականության վերաբերյալ։

Փոխվարչապետը բարձր է գնահատել նաև գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը՝ որպես բաց և կառուցողական երկխոսության միջոցով ընթացիկ համագործակցության խնդիրները վեր հանելու և հետագա համագործակցության ուղղությունները նախանշելու հնարավորություն։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության երկկողմ օրակարգի վերաբերյալ, այդ թվում՝ անդրադառնալով ոռոգման ենթակառուցվածքների և գյուղատնտեսության, էներգետիկայի, կոշտ թափոնների կառավարման, ինչպես նաև մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ ընթացիկ համագործակցությանը և առաջիկա հնարավոր նախաձեռնություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր