00:00:00

Ռուսաստանը սպասում է Երևանի արձագանքին՝ Երևասխ–Նախիջևան և Գյումրի–Թուրքիա երկաթուղու հատվածների վերականգնման հարցում

17:59, 02 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Ռուսաստանը սպասում է Հայաստանի արձագանքին՝ Երևասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման ընկած՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիայում գտնվող երկու հատվածների վերականգնման առաջարկին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել և աջակցել այդ երկու հատվածների վերականգնմանը՝ տրանսպորտային կապն ապահովելու նպատակով։

«Այս որոշումները մեր երկրում նախագահի մակարդակով ընդունվել են դեռ հունվարին, և մենք սպասում ենք, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի»,- ասել է Օվերչուկը։

Նա հավելել է, որ առաջիկայում նախատեսվում են կարևոր հանդիպումներ, որոնք կարող են առաջ մղել հարցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր