00:00:00

Մակունցն ու Դայերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացման շուրջ

17:19, 02 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ

 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ:

 

Լիլիթ Մակունցը ողջունել է նրանց այցը Հայաստան և ընդգծել Ֆրեզնոյի դերը ԱՄՆ հայ համայնքի կյանքում: Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարը հիշատակել է այն փաստը, որ քաղաքում երկար տարիներ բնակվում է մեծաթիվ հայ համայնք և այնտեղ ստեղծված են հայապահպանության համար անհրաժեշտ հնարավորություններ:

 

Ջերի Դայերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Ֆրեզնոյի հայ համայնքն ունի իր ուրույն տեղը քաղաքի զարգացման գործում:

 

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանն առնչվող թեմաների շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր