00:00:00

Այսօր «Սիսական» ջոկատի հրամանատար, ապօրինի անազատության մեջ գտնվող Աշոտ Մինասյանի ծննդյան օրն է

17:01, 02 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր «Սիսական» ջոկատի հրամանատար, ապօրինի անազատության մեջ գտնվող Աշոտ Մինասյանի ծննդյան օրն է:
Թե ինչ անարդարությունների շղթայով է անցնում Աշոտ Մինասյանը, շատերը գիտեն:
Հայրենիքին իրական ծառայություն մատուցած մարդն այսօր բանտում է բացառապես իշխանությանը քաղաքական առումով հակադրվելու, իր հայրենիքի կորստի հետ չհամակերպվելու և իր նահատակ ընկերների առաքելությունը շարունակելու համար:
Հրամանատար ջան, ծնունդդ շնորհավոր: Քեզ առաջնային առողջություն եմ մաղթում:
Հատկապես այս օրերին քո նման նվիրյալների խոսքի և ներկայության կարիքը շատ է զգացվում, հուսով եմ, որ շուտով քեզ ազատության մեջ կտեսնենք»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր