00:00:00

Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով 6 մլն դրամ

11:10, 02 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը դատական հայց ՝է ներկայացրել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ։ «Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ օրենսդիր մարմնի ընդդիմադիր ներկայացուցչից Փաշինյանը պահանջում է հերքում.

«Պարտավորեցնել պատասխանող Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին՝ 27․09․2026թ․ Հայցվոր Նիկոլ Վովայի Փաշինյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել, հետևյալ բովանդակությամբ և կարգով։

Բովանդակությունը՝ «2026 թվականի սեպտեմեբերի 27-ին տրված հարցազրույցի ընթացքում, ես՝ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանս, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ տարածել եմ հետևյալ տեղեկությունը՝ «Ադրբեջնական առաջխաղացումը, պաշտպանական բնագծի ճեղքում և առաջխաղացումը եղել ա ընդամենը 2020 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ որ Նիկոլ  Փաշինյանը գնաց Ստեփանակերտ, ընդեղ անցկացրեց խորհրդակցություն հրամանատարաշտաբային կետում, վերադարձավ, սկսեց թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ»։

Հայտնում եմ, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։

Նիկոլ Փաշինյանը պահանջել է հերքումն իրականացնել «Նյուզ Էյ Էմ» լրատվական ընկերության միջոցով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով։

Փաշինյանը Էդգար Ղազարյանից պահանջել է նաև 6 մլն դրամ՝ որպես փոխհատուցման գումար։

Նշենք, որ հայցադիմումը դատարանը ստացել է երեկ էլեկտրոնային եղենակով Փաշինյանի ներկայացուցիչ Արման Ներսիսյանի կողմից։ Նույն օրը այն մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Մարինա Տաշչյանին։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը դատական նման հայցեր է ներկայացրել մի շարք քաղաքական գործիչների՝ Սամվել Կարապետյանի, Սոֆյա Հովսեփյանի, Էդմոն Մարուքյանի, Զարուհի Փոստանջյանի ու այլոց դեմ՝ պահանջելով որպես փոխհատուցում մեծ գումարներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր