Թաղման նպաստները շարունակվելու է տրամադրվել մեր այն քաղաքացիներին, ովքեր օգտվում են անապահովության համակարգից, այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ մնացած բոլոր քաղաքացիների դեպքում այդ գումարներն ուղղվելու են կենսաթոշակային ֆոնդին:
«Կենսաթոշակները 1000 դրամով բարձրանալու են, ինչը կարծում եմ, շատ ավելի կարևոր է, քան նպաստի այդ տեսակը բոլորին տալը: Նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով է բարձրանալու, մնացածի դեպքում բանաձև կա, որի միջոցով հաշվարկ կարվի»,- մանրամասնեց նախարարը: